Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր
- Հրապարակվել է՝ 25/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ապրիլի 24-ին ընդունել են Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպումը հաջորդել է ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ կայացած քննարկումներին։
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Փարիզում անցկացվող «Eurosatory» միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միասնական տաղավարով հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությանը:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը՝ ընդգծելով դրա հետագա զարգացման կարևորությունը։

