Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու  սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:

Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարի ներքո, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Նախարարությունը հոգում է հետևյալ ծախսերը՝

  • Ցուցահանդեսային տարածքի վարձակալություն,
  • Տաղավարի կառուցապատում,
  • Ցուցահանդեսի մուտքի անցագրերի ծախսեր:

Գործուղման ծախսերը (ավիատոմսեր, կեցություն և այլն) հոգում են մասնակից կազմակերպությունները:

Մասնակցությամբ հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն առցանց հայտը մինչև 2026 թվականի փետրվարի 11-ը՝ հետևյալ հղումով։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 59 01 38 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ