Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի տեղակալը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների զարգացման ընթացիկ նախաձեռնություններն ու ռազմավարական ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյաը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաներ և տնտեսություն․ զրույց՝ Հայաստանի ապագայի մասին» խորագրով պանելային քննարկմանը։

Իր խոսքում նախարարի տեղակալը  ներկայացրել է ԲՏԱՆ ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, նորարարական միջավայրի ամրապնդումը և ներդրումային էկոհամակարգի ձևավորումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության օրակարգում։

Նրա խոսքով՝  Հայաստանն այսօր ունի  ուժեղ և մրցունակ մարդկային կապիտալ, արագ զարգացող տեխնոլոգիական կարողություններ,  ռազմավարական մի շարք ուղղություններում ձեռք բերված հստակ արդյունքներ,  որոնք ճանապարհ են հարթում Հայաստանի համար դեպի գլոբալ շուկաներ։

Այս համատեքստում կարևորվել է  արտահանման վերահսկողության պահանջներին համապատասխան գործընթացների ձևավորումը՝ որպես միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման նախապայման։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նաև ԲՏԱՆ կողմից մշակվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիրը` նշելով, որ այն նպատակ ունի հստակեցնել ոլորտային  ուղղությունները, մասնավորապես, նորարարության, թվային փոխակերպման, գիտության և տեխնոլոգիաների զարգացման, կիբեռանվտանգության և միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակում: Անդրադարձ է կատարել նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերին։

Միջոցառմանը մասնակցել են պետական համակարգի, մասնավոր հատվածի, սփյուռքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ գրառումներ