Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ֊ում ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու անհրաժեշտ քայլերը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմնվելով նախորդ հանդիպումների և բանակցությունների վրա, ձևավորել է լայն օրակարգ ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և գործնական քայլեր ձեռնարկելու մտադրությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

Նմանատիպ գրառումներ