Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Բրյուսելում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովի  շրջանակներում կայացած «Նորարարություն և փոխկապակցվածություն. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և Խաղաղության խաչմերուկը» թեմայով պանելային քննարկմանը:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային համագործակցության օրակարգի ընդլայնմանը, տնտեսական և թվային կապերի խթանմանը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության խորացման հնարավորություններին։ Նախարարի առաջին տեղակալը կարևորել է գործընկեր երկրների հետ շարունակական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տարածաշրջանի տեխնոլոգիական ներուժի ամբողջական բացահայտմանը։

«Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովի նպատակն էր ներդրումների խթանման և տնտեսական առաջարկների ներկայացման համար ստեղծել հարթակ՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հարավային ուղու զարգացումը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity») հաղորդակցության ծրագրի շրջանակում:

Նշենք, որ համաժողովը միավորել էր ավելի քան 100 մասնակիցների, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ԵՎԶԲ), Համաշխարհային բանկի, ԵՄ անդամ պետությունների և տարածաշրջանային կառավարությունների ներկայացուցիչների։

Նմանատիպ գրառումներ