Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Չորս նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային

Ապրիլի 28-ին շրջանառության մեջ են դրվել չորս նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր առաջարկել են այս գաղափարը և նախաձեռնել դրա իրականացումը՝ նպատակ ունենալով պահպանել հայկական հոգևոր ժառանգությունն ու նամականիշերի միջոցով այն ներկայացնել աշխարհին։ Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս վերարժևորել մեր պատմական ժառանգությունն ու նորովի բացահայտել և հանրայնացնել հայկական յուրահատուկ մշակութային արժեքները։

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը։

Նմանատիպ գրառումներ