Հայաստան–Լիբանան տեխնոլոգիական կամուրջ Web3-ի միջոցով. CJN Accelerator-ը Հայաստանում է
- Հրապարակվել է՝ 12/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Սեպտեմբերի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Լիբանանի միջազգային բիզնես ասոցիացիաների ցանցի (L.I.B.A.N) և Web3 Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է առաջին՝ Armenian Web 3 - CJN Accelerator ճանաչողական հանդիպումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանում ներդրումային միջավայրը և քննարկել Հայաստանը տարածաշրջանային «Web3» կենտրոնի վերածելու հնարավոր ուղիները։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, որը նախարարության անունից ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով հանդիպման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային համագործակցության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը և քննարկվել են երկրի հնարավորությունները՝ հնարավոր զարգացում ապահովելու համար: Քննարկումների առանցքում էին բլոկչեյնի կիրառման խթանումը, միջազգային ներդրողների ներգրավումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Լիբանանի միջազգային գործարարների ասոցիացիաների ցանցի և CJN Accelerator-ի ներգրավվածությունը՝ կարևորելով նրանց փորձը և գլոբալ տեսլականը։
Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափերի կարևորությունը՝ ոլորտային կապերն ամրապնդելու, նորարարությունը խթանելու և տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում երկարաժամկետ գործընկերություն ձևավորելու տեսանկյունից: