Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է AMD-ի ներկայացուցիչներին

  • Հրապարակվել է՝ 09/12/2025

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «ԷՅ ԷՄ ԴԻ» (AMD) ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և AMD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Քասսարջյանը։

Ողջունելով հյուրերին` նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարևորել AMD-ի դերը և ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի ներդրումային նախաձեռնությունները, որի շրջանակում քննարկվել են AMD-ի նորարարական ծրագրերն ու հետազոտությունների և փորձարարական  մշակումների (R&D) ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Դեն Գիբոնսն իր հերթին ներկայացրել է AMD-ի գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում ընթացող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ընկերության հետաքրքրվածությունը ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ուշադրություն է դարձվել համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացմանը։ Կարևորվել են համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները և մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։ Այս համատեքստում ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հաջորդ քայլերը` ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները։

Նմանատիպ գրառումներ