Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Նախարարության «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2026 թվականի մարտի 11-ից մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից մինչև 13.00֊ը:

Հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: