Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Միջազգային համագործակցության վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) միջազգային համագործակցության վարչությունն իրականացնում է միջազգային համագործակցության շրջանակներում աշխատանքների կազմակերպումը, որի նպատակն է  Հայաստանի Հանրապետության ներգրավումը բազմակողմ համաձայնագրերի, ԵՄ, ՆԱՏՕ, ՄԱԿ, ՀՄՄ, ՀՓՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառների նախագծերին, նոր ծրագրերին:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը (այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տիեզերական գործունեություն, ռազմարդյունաբերություն) ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է, որը  մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական  կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում բարձր տեխնոլոգիական նորարարական լուծումների ներդրման և օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված աշխատանքներն ի վերջո նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

Ակտիվ է թվայնացման ոլորտում միջազգային համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հետ:

Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Նախարարության կողմից խստացվել են  մեխանիզմները՝ մասնավորապես Նախարարության  առջև միջազգային համագործակցության ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների մշակում իրականացնելու տեսանկյունից:

Հետևաբար առաջացած խնդիրների վերաբերյալ լուծման լավագույն տարբերակներ առաջարկելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու փորձագետ, ով իր մասնագիտական բարձր որակավորմամբ Նախարարությանում միջոցներ կնախաձեռնի և լուծումներ կառաջարկ և կձևավորի լրացուցիչ առավել արդյունավետ և հստակ մեխանիզմներ։

          Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1. Քաղաքականությունների մշակման գործընթացում խորհրդատվական և բովանդակային աջակցություն՝ Նախարարության հիմնական նախաձեռնությունների առաջխաղացման և դրանց արդյունավետ իրականացման նպատակով։
  2. ⁠Միջազգային երկկողմ գործընկերությունների համակարգում և զարգացում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական արտադրության և արտահանման ներուժի խթանման, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման նպատակով։
  3. ⁠Համագործակցության ճանապարհային քարտեզի մշակում՝ բացահայտելով միջազգային շահագրգիռ կողմերի և իրազեկման հնարավորությունները, որոնք կարող են կիրառվել Նախարարության բոլոր ստորաբաժանումների համար՝ ներառելով համաշխարհային լավագույն փորձի և գիտելիքների փոխանակումը:
  4. Աջակցել Միջազգային համագործակցության վարչության պետին՝ վարչության գործունեության և հատուկ ծրագրերի իրականացմանը նպաստելու միջոցով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում՝ կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով ներգրավել փորձագետ:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2027 թվականի փետրվարի 26-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.03.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: