Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներքին աուդիտի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.8-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներքին աուդիտի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին պետք է բավարարի «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ  3-րդ մասով սահմանված պահանջներին և ընդգրկված լինի ներքին աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում

(հղում՝ https://minfin.am/hy/page/orakavorvatsneri_cank_nerqin_audit/):

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներքին աուդիտի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.8-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 29-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): (Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 189.696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝

010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):