Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Ճարտարագիտության կամ տնտեսագիտության կամ քաղաքագիտության կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն.
  • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմումը լրացնելիս).
  • կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:

 Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»  փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 11.00-ին, Նախարարության շենքում /Ք Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/:

Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

  1. Դիմում,
  2. 1 լուսանկար՝ 3X4 չափսի,
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ /հրաման, տեղեկանք/,
  4. Ինքնակենսագրություն
  5. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  6. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
  7. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  8. տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
  9. հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/,
  10. ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ).
  11. բնութագիր (նախկինում աշխատած որևէ կազմակերպությունից):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2024 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00֊ը:

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):