Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հասարակության հետ կապերի բաժնի փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով՝

     Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հասարակաության հետ կապերի բաժինն իրականացնում և լուսաբանում է նախարարի և Նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները, հայտարարությունները։ Պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, դրանք հրապարակում Նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում, փոխանցում ԶԼՄ-ներին՝ հրապարակման համար, ապահովում է Նախարարությունում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների լուսաբանումը Նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում, ԶԼՄ-ներում, ապահովում է Նախարարության կորպորատիվ ոճի մշակման աշխատանքները (Նախարարության տեխնոլոգիական և անհատական կերպարի (իմիջ) ստեղծում), իրականացնում է հայկական և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ մասնակցության համար հայկական միասնական տաղավարների նախագծման և դիզայնի աշխատանքեր, մշակում է Նախարարության ծրագրերի տարբերանշանների դիզայնը և նախագծումը, ապահովում է էլեկտրոնային հարթակների ինտերֆեյսի դիզայնի մշակումը:

    Փորձագետի կողմից իրականացվելու է

1) Նախարարության կորպորատիվ ոճի մշակման աշխատանքներ (տեխնոլոգիական և անհատական կերպարի (իմիջ) ստեղծում, որը Նախարարությունը կդարձնի առավել ճանաչելի և ներկայանալի),

2) հայկական և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ մասնակցության համար հայկական միասնական տաղավարներում դրվող բանիերների և նմանատիպ տպագրական նյութերի դիզայն: Կազմակերպությունների կողմից վահանակների վրա (ստենդ) վրա ներկայացվող տպագրական նյութերի հավաքագրում և մշակում,

3) Նախարարության ծրագրերի տարբերանշանների դիզայն և նախագծում,

4) Նախարարությանն անհրաժեշտ տպագրական նյութերի պատրաստում  (նոթատետրեր, թղթապանակներ, պաստառներ, բեյջեր, տեղեկատվական գրքույկներ և այլ ներկայացուցչական նյութեր),

5) Նախարարության կայքի և սոցիալական ցանցերի համար վիզուալ նյութերի պատրաստում, լուսանկարների մշակում՝ ըստ պահանջված չափսերի,

6) Նախարարության սահիկաշարերի դիզայն մշակում, ինֆոգրաֆիկաների պատրաստում,

7) Նախարարության կողմից կազմակերպվող աշխատաժողովներին, համաժողովներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին ընդառաջ՝ դիզայն նյութերի պատրաստում,

8) անհրաժեշտության դեպքում Նախարարության էլեկտրոնային հարթակների ինտերֆեյսի դիզայն մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
  • Բարձրագույն կրթություն․
  • Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային    ընթացակարգերի   իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր  իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.             
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: 

   Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 02.09.2025թ

   Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.05.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3,

հեռ. 010 590045, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: