Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ որակի վերահսկողության վարչության  գլխավոր մասնագետի մրցույթ 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի  (ծածկագիր՝ 24-1-21.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի  (ծածկագիր՝ 24-1-21.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ 

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի փետրվարի  12-ից մինչև 2025 թվականի փետրվարի 17-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով: 

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 18-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

Հիմնական աշխատավարձը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ):

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

 ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176, հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18,20,30,35,36,49,50,52, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
  • «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ` 6, 7, 9, 13, hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770
  • «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 3-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ  կետ, 3-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ  կետ, 29-րդ  հոդվածի 2-րդ մաս, հղումը՝

 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147117 

  • «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3, 5, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140391
  • «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 1, 5, 9, 17, 22, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=67171
  • «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 9, 10, 15, 16, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820
  • «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 2, 5, 14, 18, 30, հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110, հղումը՝

http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ Հղում՝http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  https://www.gov.am/am/announcements/item/346/  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):