Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Հասարակության հետ կապերի բաժնի փորձագետ 

 

  Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

     Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով՝ 

     Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հասարակաության հետ կապերի բաժինն իրականացնում և լուսաբանում է նախարարի և Նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները, հայտարարությունները։ Պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, դրանք հրապարակում Նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում, փոխանցում ԶԼՄ-ներին՝ հրապարակման համար, ապահովում է Նախարարությունում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների լուսաբանումը Նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում, ԶԼՄ-ներում, ապահովում է Նախարարության կորպորատիվ ոճի մշակման աշխատանքները (Նախարարության տեխնոլոգիական և անհատական կերպարի (իմիջ) ստեղծում), իրականացնում է հայկական և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ մասնակցության համար հայկական միասնական տաղավարների նախագծման և դիզայնի աշխատանքեր, մշակում է Նախարարության ծրագրերի տարբերանշանների դիզայնը և նախագծումը, ապահովում է էլեկտրոնային հարթակների ինտերֆեյսի դիզայնի մշակումը:

 

    Փորձագետի կողմից իրականացվելու է․

 

1) Նախարարության կորպորատիվ ոճի մշակման աշխատանքներ (տեխնոլոգիական և անհատական կերպարի (իմիջ) ստեղծում, որը Նախարարությունը կդարձնի առավել ճանաչելի և ներկայանալի),

2) հայկական և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ մասնակցության համար հայկական միասնական տաղավարների նախագծում և դիզայն: Տաղավարում մասնակից կազմակերպությունների ճիշտ դիրքավորում ու ներկայացում: Կազմակերպությունների կողմից վահանակների վրա (ստենդ) վրա ներկայացվող տպագրական նյութերի հավաքագրում և մշակում,

3) հայկական և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ մասնակցության համար հայկական միասնական տաղավարների կառուցապատման տեխնիկական բնութագրերի պատրաստում՝ ըստ դիզայնի,

4) անմիջական մասնակցություն տեղական և միջազգային ցուցահանդեսների կազմակերպչական աշխատանքներին, հանդիպումներին, կառուցապատող կազմակերպությունից ցուցահանդեսային տաղավարի աշխատանքների ընդունում՝ համաձայն ներկայացված տեխնիկական նկարագրի,

5) Նախարարության ծրագրերի տարբերանշանների դիզայն և նախագծում,

6) Նախարարությանն անհրաժեշտ տպագրական նյութերի պատրաստում  (նոթատետրեր, թղթապանակներ, պաստառներ, բեյջեր, տեղեկատվական գրքույկներ և այլ ներկայացուցչական նյութեր),

7) Նախարարության կայքի և սոցիալական ցանցերի համար վիզուալ նյութերի պատրաստում, լուսանկարների մշակում՝ ըստ պահանջված չափսերի,

8) Նախարարության սահիկաշարերի դիզայն մշակում, ինֆոգրաֆիկաների պատրաստում,

9) Նախարարության կողմից կազմակերպվող աշխատաժողովներին, համաժողովներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին ընդառաջ՝ դիզայն նյութերի պատրաստում,

10) անհրաժեշտության դեպքում Նախարարության էլեկտրոնային հարթակների ինտերֆեյսի դիզայն մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․

. Բարձրագույն կրթություն․

. Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․

. Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային    ընթացակարգերի   իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր  իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

. Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.              

. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:            

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 10.02.2026թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.02.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010 59-01-17, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Դիմումի ձևը կցվում է: