ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ4-5)
Արտաքին մրցույթ
ՀՀ ԲՏԱՆ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ4-5) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ ԲՏԱՆ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ4-5) քաղաքացիական ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 20-ից մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը՝ 322816 /երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
(Հոդվածներ՝ 2, 4, 6-8, 11-16, 18, 21, 23, 25-27, 33, 38, 40-48, 50, 51, 55, 64, 71, 73, 88, 89, 91, 93, 95, 96, 98, 101, 102, 103, 105, 106, 109, 110, 111, 113, 115, 116, 120, 122, 127, 131, 132, 134, 137, 140, 143, 146-155, 162, 164, 202, 205)
https://www.arlis.am/hy/acts/143723
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-7, 20-27)
https://www.arlis.am/hy/acts/218698/latest
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3-9, 15, 17, 20, 27․1, 28-37, 43)
https://www.arlis.am/hy/acts/218696/latest
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 5, 7, 9, 10, 12-17, 19-21, 23, 24, 29, 30, 33, 35, 37, 39)
https://www.arlis.am/hy/acts/204205
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք , https://www.arlis.am/hy/acts/134770
(Հոդված 438, 439, 440, 441, 442, 445, 447, 461)
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 1,3,4,7,8, 9,10,12,13)
https://www.arlis.am/hy/acts/1372
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3,9,25)
https://www.arlis.am/hy/acts/218690/latest
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 17.04.2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 450-Ն ՈՐՈՇՈՒՄ (Հավելված 1, 2, 3, 4)
https://www.arlis.am/hy/acts/205806/latest
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ (Հոդվածներ 1-16)
https://www.arlis.am/hy/acts/194986/latest
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ (Հոդված 1-13) https://www.arlis.am/hy/acts/201049/latest
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք https://www.arlis.am/hy/acts/134770
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/1372
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/218690/latest
https://www.arlis.am/hy/acts/205806/latest
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ
https://www.arlis.am/hy/acts/194986/latest
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ ( https://www.arlis.am/hy/acts/201049/latest
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝