ՀՀ ԲՏԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի
(ծածկագիր՝ 24-33.10-Մ4-4) արտաքին մրցույթ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.10-Մ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.10-Մ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 189 696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային ռաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
https://www.arlis.am/hy/acts/143723
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-7, 20-27)
https://www.arlis.am/hy/acts/218698/latest
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)
https://www.arlis.am/hy/acts/218696/latest
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)
https://www.arlis.am/hy/acts/204205
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)
«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք , Հոդվածներ՝ 1-10
https://www.arlis.am/hy/acts/151406/latest
«Գովազդի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2,9,11
https://www.arlis.am/hy/acts/210219/latest
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3,9
https://www.arlis.am/hy/acts/218690/latest
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4,12,21,22,30,31,36,37,40,44
https://www.arlis.am/hy/acts/218578/latest
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք , հոդվածներ՝ 3,4,7,9,10,12,13
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, Հոդվածներ՝ 1-10
https://www.arlis.am/hy/acts/164454/latest
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք.
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49 էլեկտրոնային փոստի հասցե՝
Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։