ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետի
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) լիազորությունները ռազմարդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ ռազմական նշանակության ապրանքների արտադրության, նորոգման, օգտահանման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, փորձանմուշների պատրաստման, ինչպես նաև դրանց որակի վերահսկողության ուղղությամբ։
1. Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով փորձագետն իրականցնում է հետևյալ գործառույթները՝
- Ընկերություններում ռազմական նշանակության ապրանքների արտադրության, նորոգման, օգտահանման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, փորձանմուշների պատրաստման աշխատանքների շրջանակներում աշխատատարության և նյութածախսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում,
- գնահաշվարկների լիարժեք և արդյունավետ ստուգում,
- լիազոր մարմնի կողմից համաձայնեցման ենթակա աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստում,
- համապատասխան մասնագիտական առաջարկությունների տրամադրում,
- ՀՀ գիտաուսումնական հաստատությունների ներգրավման, ինչպես նաև արտերկրի առաջատար գիտահետազոտական հաստատությունների և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներ,
- Փորձանմուշների պատրաստման փուլերի ընդունման գործընթացների կազմակերպում և պետական փորձարկումներին ներգրավվածություն։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- ռազմարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության, իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- մասնագիտական իրավիճակներում կողմնորոշվելու և վերլուծություն իրականացնելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.01.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ 010590045,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: