Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայանացման վարչության փորձագետի

 Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թվայնացման վարչությունը մշակում է Հայաստանի Հանրապետության թվայնացման, կիբեռանվտանգության, տվյալների, արհեստական բանականության և տվյալագիտության միասնական քաղաքականությունը, թվային փոխակերպման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման, թվային կառավարման ներդրման, պետության կողմից մատուցվող ծառայությունների թվային եղանակով արագ, որակյալ և մատչելի լուծումների միջոցով հասանելիության ապահովման, թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովման միջոցառումների մշակումը և թվային լուծումների ստեղծման և զարգացման շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության իրականացման աշխատանքներ:

Նախարարության թվայնացման վարչության կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով փորձագետի կողմից իրականացվելու է՝

  • Թվայնացման, թվային փոխակերպման և թվային տնտեսության միասնական պետական քաղաքականության, ռազմավարությունների և օրակարգի մշակման, ներդրման, համակարգման, մշտադիտարկման և գնահատման,
  • թվային ծառայությունների հասանելիության, որակի և մատչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման,
  • թվային օրակարգից բխող օրենսդրական դաշտի վերլուծության, ճանապարհային քարտեզների և գործողությունների ծրագրերի մշակման,
  • էլեկտրոնային փաստաթղթի, Էլեկտրոնային թվային ստորագրության, ինքնության նույնականացման և վավերացման նոր լուծումների ներդրման և խթանման միջոցառումների մշակման,
  • պետական մարմինների կողմից իրականացվող թվային փոխակերպման միջոցառումների գործընթացին մասնակցության, յուրաքանչյուր բյուջետային տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող ծրագրերի վերաբերյալ առաջարկների կազմման,
  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում թվային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և ներդրման աշխատանքներին մասնակցության, գործարկման արդյունքների և ազդեցության, ինչպես նաև քաղաքացիների գոհունակության մշտադիտարկման և գնահատման աշխատանքներ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ռազմավարական հաղորդակցության կարողություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.01.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: