ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության փորձագետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման, մարդկային կապիտալի զարգացման և ծրագրերի մոնիթորինգի բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույնթների իրականացումը: Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ռազմավարական ծրագիր) մշակման շրջանակում ապահովել Նախարարության կողմից ռազմավարական ծրագրի ամբողջական իրականացում:
- «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքից» (այսուհետ՝ Օրենք) բխող իրավական ակտերի մշակմանն ու աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում:
Վերոնշյալ գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու փորձագետ, ով իր մասնագիտական որակավորմամբ կապահովի նշված գործառույթների ամբողջական իրականացումը։
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ռազմավարական ծրագիր) մշակման շրջանակում՝
- աջակցել Նախարարության կողմից ռազմավարական ծրագրի նպատակների և գործողությունների հնարավորինս թիրախային ու արդյունավետ ձևակերպմանը,
- համակարգել Նախարարության և ռազմավարական ծրագիրը մշակող թիմի (մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի) միջև աշխատանքները,
- ապահովել ռազմավարական ծրագրի համապատասխանությունը ՀՀ կառավարության Ռազմավարական կառավարման և քաղաքականությունների մշակման ուղեցույցով սահմանված պահանջներին,
- հավաքագրել անհրաժեշտ տվյալները,
- պահպանել պատշաճ հաղորդակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ասոցիացիաների և միությունների հետ ռազմավարական ծրագրի հետ կապված հարցերում,
- իրականացնել ծրագրի պատշաճ իրագործմանը նպաստող այլ աշխատանքներ:
2. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքից» (այսուհետ՝ Օրենք) բխող իրավական ակտերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում,
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ինքնաշխատ հարթակի անխափան աշխատանքն ապահովելու, ինչպես նաև Օրենքից բխող փոփոխությունները հարթակում ինտեգրելու նպատակով համագործակցել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ինքնաշխատ հարթակի ստեղծման և զարգացման համար պատասխանատուների հետ,
- Նախարարության լիազորությունների շրջանակում ապահովել համագործակցությունը Օրենքից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ,
- Օրենքի շրջանակում վիճակագրական վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը,
- Համապատասխան ոլորտային ուսումնասիրությունների, այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում՝ նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով անրաժեշտություն է առաջացել ներգրավել փորձագետ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Տվյալների մշակման և վերլուծության ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2027 թվականի փետրվարի 26-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.03.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.010 590049,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ/ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: