ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուկայի հետազոտության և զարգացման վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով ՝
Փորձագետի կողմից իրականացվելու է՝
- Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։
- Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։
- Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։
- Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։
- Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։
- Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
- իրավաբանական մասնագիտական գիտելիքներ,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 15.06.2026թ․
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.04.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010 59-00-49,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: