ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.10-Մ2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Իրականացնում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունները կազմակերպելու և անցկացնելու, մամուլի հաղորդագրություններ պատրաստելու և Նախարարության պաշտոնական կայքում ու ԶԼՄ-ներում հրապարակելու աշխատանքները․
- Իրականացնում է Բաժնին տրամադրված իրավական ակտերի և դրանց նախագծերի հրապարակումը Նախարարության պաշտոնական կայքում, անհրաժեշտության դեպքում նաև՝ դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը,
- Իրականացնում է նախարարության ծրագրերի և միջոցառումների հանրայնացման, պլանավորման և կազմակերպման աշխատանքները,
- Իրականացնում է մասնակցությունը նախարարի և Նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորման աշխատանքներին և նախարարությունում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների լուսաբանումը Նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներում,
- Իրականացնում է տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում տեսանյութերի և տեղեկագրերի պատրաստման աշխատանքները,
- Իրականացնում է դեպքում Նախարարության պաշտոնական կայքի հայերեն և օտար լեզուներով բովանդակության ապահովման աշխատանքները,
- Իրականացնում է հայկական և միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում նախարարությանը վերաբերող հրապարակումների մշտադիտարկումն ու արխիվացումը,
- Իրականացնում է Mulberry համակարգի միջոցով ԶԼՄ-ներից և ստացված հարցումների և առաջադրանքների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և պատասխան գրությունների պատրաստման աշխատանքները,
- Իրականացնում է սոցիալական հարթակներում քաղաքացիներից ստացված հարցադրումների վերաբերյալ կատարվող ճշտումների և պատրաստվող պատասխանների աշխատանքները,
- իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է Նախարարությունում լրագրողների հավատարմագրման գործընթացը,
- իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի գործառույթներ,
- Իրականացնում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբանումը։
- Իրականացնում է նախարարության ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների, ծրագրերի և միջոցառումների լուսաբանումն ու հանրայնացումը ԶԼՄ-ներով։
- Հրապարակում է պարտադիր հրապարաման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն 1 անգամ, իսկ դրանու կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-րյա ժամկետում։
- Իրականացնում է տեղեկություն տալու կարգի մշակման և հրապարակմանումը մշակելու կարգի աշխատանքները։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում կամ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 267072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 02.04.2026թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: