ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության մարդկային կապիտալի զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-13) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Իրականացնում է ստորաբաժանման մասնակցությունը Ոլորտում միջազգային համագործակցության և զարգացմանն ուղղված աշխատանքներին,
- Իրականացնում է ստորաբաժանման մասնակցությունը տեխնոլոգիական ոլորտում գիտելիքի և նորարարության խթանմանն ուղղված աշխատանքների իրականացման աշխատանքներին,
- Իրականացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտում կարողությունների զարգացման, վերապատրաստումների և փորձի փոխանակման պետական քաղաքականության աշխատանքներ,
- իրականացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթության, գիտության և արտադրության ինտեգրմանն ու միասնական մոտեցումների ռազմավարության մշակման, ինչպես նաև դրանց իրականացման աջակցմանն ուղղված աշխատանքներ,
- իրականացնում է ստորաբաժանման մասնակցությունը Ոլորտի միջազգային համագործակցության ծրագրերի սահմանված հանձնառությունների իրականացման աշխատանքներ։
- իրականացնում է ստորաբաժանման մասնակցությունը պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառավարման աշխատանքներին,
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 267072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 12.12.2025թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: