ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրում

Ի՞նչ է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրումը

Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:

Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:

Ո՞վ կարող է դիմել

Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:

Ինչպե՞ս դիմել

Ներբեռնե’ք և լրացրե’ք ձևանմուշները.

Լրացված ձևանմուշները ներկայացրեք՝

տարբերակ 1. info@hti.am էլեկտրոնային հասցեին՝ ըստ հետևյալ քայլերի.

• ներբեռնե՛ք դիմում-հայտերի ձևանմուշները,

• լրացրե՛ք և սքանավորե՛ք,

• վերափոխե՛ք PDF ձևաչափի,

• ստորագրե՛ք էլեկտրոնային եղանակով,

• եթե դեռ չունեք էլեկտրոնային ստորագրություն, առայժմ կարող եք ուղարկել նաև առանց էլեկտրոնային ստորագրության,

• ուղարկե՛ք info@hti.am էլեկտրոնային հասցեին:

տարբերակ 2. առձեռն.

• տպե՛ք լրացված ձևաթղթերը և ներկայացրե՛ք նախարարություն (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, նախարարության հասցեն է. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հղում քրատեզին),

• հետևե՛ք ընդունարանի անձնակազմի ցուցումներին:

Հետագա քայլերը.

• 30 օրվա ընթացքում Դուք կհրավիրվեք նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին,

• նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին,

• անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:

Իրավական տեղեկատվություն

Կարդացե՛ք

ՀՀ օրենքը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»,

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշումը:

Կարևոր է իմանալ

  • Հայտի պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում

  • Կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը

  • Անհրաժեշտ է դիմել պետական գրանցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում