Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «Դիմակայունության դպրոց» ծրագրի մասնակիցներին
- Հրապարակվել է՝ 09/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «Դիմակայունության դպրոց» ծրագրի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, պետական քաղաքականության առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խթանմանն ուղղված ծրագրերին։
Երիտասարդների հետ քննարկման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԲ տվյալների կենտրոնների ռազմավարական դերը Հայաստանի՝ տարածաշրջանում դիրքավորման և թվային անկախության ապահովման գործում: Առանձնակի անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության ոլորտի նախաձեռնություններին։ Մասնավորապես, ներկայացվել են այն օրենսդրական կարգավորումները, որոնք սահմանում են կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության մեխանիզմները՝ նպաստելով երկրի տեղեկատվական անվտանգությանն ու դիմակայունությանը։
«Առանց փողկապի» ձևաչափով հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է երիտասարդների հարցերին և կիսվել իր մասնագիտական գործունեության փորձով: Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում տաղանդների զարգացմանը՝ Ռուբեն Սիմոնյանը ընդգծել է, որ հատկապես երիտասարդների համար կրթությունը, շարունակական հմտությունների կատարելագործումը և գործնական փորձը առանցքային են մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու ճանապարհին։


