Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին
- Հրապարակվել է՝ 15/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ մարվել և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:
Մարումն իրականացրել են ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպի տեսքով: Այն ներառում է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
