Քուվեյթում քննարկվել են հայ–քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերը
- Հրապարակվել է՝ 28/01/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Քուվեյթի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ Ալ-Մուխայզիմի հետ: Տվյալ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու և այդ նպատակով Հայաստանի Հանրապետություն նախապատրաստական այց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով բաց և ակտիվ հաղորդակցության դերն առաջիկա նախաձեռնությունների առաջմղման և Հայաստանի ու Քուվեյթի միջև գործընկերության ընդլայնման գործում։