Նոր հնարավորություններ երիտասարդների համար. կայացել է «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» խորագրով տեղեկատվական հանդիպումը
- Հրապարակվել է՝ 06/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ՝ մարտի 5-ին ISTC ինովացիոն կենտրոնում տեղի է ունեցել «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» խորագրով տեղեկատվական հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց կարող են դիմել երիտասարդները՝ իրենց թվային գրագիտությունը զարգացնելու, տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ ձեռք բերելու, բիզնես գաղափարներն իրականացնելու, ինչպես նաև նախարարության ու գործընկեր կառույցների կողմից համատեղ իրականացվող միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Ներկայացվել են «Մասսայական ուսուցում», «Ուսանողական հաքաթոն», «Ռոբոտների հաքաթոն», «Գաղափարից բիզնես», «Սևան Ստարտափ Սամմիթ», «Plug and Play» աքսելերացիոն ծրագրերը, ինչպես նաև «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը»:
Ծրագրերի ներկայացումից հետո «Արհեստական բանականությունը և Հայաստանը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ մեքենայական ուսուցման խմբի ղեկավար, YerevaNN հետազոտական կենտրոնի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
Միջոցառման շրջանակում երիտասարդները ոչ ֆորմալ նեթվորքինգի ընթացքում ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ ներկայացված ծրագրերի վերաբերյալ:







