ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Web3-ի հիմնադիր Գևին Վուդին
- Հրապարակվել է՝ 09/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
Հոկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի հիմնադիր, Ethereum-ի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գևին Վուդի հետ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության և մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու և ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում Գևին Վուդը նաև հայտնել է Web3 համալսարան հիմնադրելու իր մտադրության մասին՝ տեխնոլոգիական, կրթական և տնտեսական զարգացման համատեքստում։