ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է ԱՄՆ Սենատի պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 22/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Սեպտեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրության և քաղաքականության հարցերով ավագ վերլուծաբան Դենիել Գոթֆրիդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցությանն առնչվող առաջնահերթ հարցեր։ Քննարկման հիմնական ուղղությունները վերաբերել են Հայաստանի դերին կիսահաղորդիչների մատակարարման շղթայում և կարևորվել է այս ոլորտում երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից ԱՄՆ արտահանման և ներմուծման մեխանիզմների պարզեցման անհրաժեշտությանը, ինչը կարևոր պայման է երկրի տեխնոլոգիական հասանելիության ընդլայնման և առաջատար տեխնոլոգիաներին ու լուծումներին` Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության ապահովման տեսանկյունից։