ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Supermicro» ընկերության պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 20/08/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Նորություն
- Պաշտոնական
Օգոստոսի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը:
«Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
ԲՏԱ նախարարությունը մշտապես առաջնահերթություն է տալիս ոլորտի առաջատարների հետ հանդիպումներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանը տեխնոլոգիական գլոբալ գործընթացների մեջ ավելի տեսանելի և մրցունակ դարձնելու տեսանկյունից։