Մարվել և շրջանառության մեջ է դրվել ««Սիլիկոնային սարեր» միջազգային գագաթնաժողով» թեմայով մեկ նամականիշ
- Հրապարակվել է՝ 15/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
«Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 15-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ «Սիլիկոնային սարեր» միջազգային գագաթնաժողով» թեմայով:
Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար, ինչպես նաև՝ «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լոգոտիպը:
Նամականիշի վրա նաև առկա է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ 2024» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: