Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նոր բացիկ՝ նվիրված «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին

Հոկտեմբերի 14-ին հատուկ դրոշմակով մարվել է երկկողմանի բացիկ՝ նվիրված «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովին։

Մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Բացիկի դիմերեսին պատկերված է «Սիլիկոնային սարեր 2025» գագաթնաժողովի լոգոտիպը, իսկ դարձերեսին՝ 2024 թվականին Հայաստանում կայացած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար։

«Սիլիկոնային սարեր»-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական գագաթնաժողովն է, որը մեկնարկել է 2019 թվականին։ Ամեն տարի այն միավորում է տեխնոլոգիական առաջնորդների, նորարարների, ձեռներեցների և քաղաքականություն մշակողների՝ գաղափարներ կիսելու, համաշխարհային միտումները քննարկելու և թվային փոխակերպման ապագան ձևավորելու նպատակով։

«Սիլիկոնային սարեր»-ը ոչ միայն գագաթնաժողով է, այլև հարթակ, որտեղ հնարավոր է փոխանակել գիտելիքներ և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ։ Այն ներկայացնում է Հայաստանի ձեռքբերումները տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտում՝ միաժամանակ ընդգծելով երկրի ներուժը՝ դառնալու տարածաշրջանային թվային առաջատար կենտրոն։

Նմանատիպ գրառումներ