Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ռոբոտների հաքաթոն» իրականացնելու մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում հայտարարում է «Ռոբոտների հաքաթոն» իրականացնելու մրցույթ, որը կանցկացվի 2026 թվականի մարտին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 29-ը՝ ժամը 14:00-ն:

Միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթին կարող եք ծանոթանալ հղումով՝

https://eauction.armeps.am/hy/public/tender_details/by_id/2/tid/42119/ (Ծածկագիր` ԲՏԱՆ-ԷԱՃԾՁԲ-2026/02):

Նմանատիպ գրառումներ