Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնված նոր ուսումնական լաբորատորիայի բացմանը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մասնակցել է Viva-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնված նոր ուսումնական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել լաբորատորիայի ստեղծումը, որտեղ ճշգրտորեն վերարտադրված է բջջային կապի իրական ենթակառուցվածքը։ Այն ուսանողներին հնարավորություն կտա համադրել տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։

Լաբորատորիան գործում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի «Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր» ամբիոնի ներքո՝ ուսանողներին գործնական պայմաններում ծանոթացնելու հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների հիմունքներին։

Նմանատիպ գրառումներ