Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային

Նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ` նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Վիկտորիա Պողոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրող, գրականագետ Ավետիք Իսահակյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանը: Դիզայնը համալրված է «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ», «ՀԱՅ ԳՐՈՂ»  գրառումներով։

Նմանատիպ գրառումներ