Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է HyePeak ընկերություն

Հոկտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է HyePeak ընկերություն՝ տեղում ծանոթանալու տպասալիկների նախագծման, արտադրության և հավաքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել  արտադրական կարողություններին, կիրառվող սարքավորումներին և տեխնոլոգիական լուծումներին։ Շրջայցի ընթացքում Սիմոնյանին է ներկայացվել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները՝ ներառյալ տպասալիկների նախագծում, նախատիպավորում, հավաքում, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) իրականացում։

Նախարարի տեղակալը կարևորել է ընկերության գործունեությունը՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, գիտության և տնտեսության, ինչպես նաև ինժեներական կրթության և արտադրության միջև կապի ամրապնդման տեսանկյունից։

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, մասնավորապես, պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորությունները և մասնագիտական ներուժի ներգրավման ուղիները։

Նմանատիպ գրառումներ