Աբու Դաբիում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումը ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ
- Հրապարակվել է՝ 19/02/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ:
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու տեսլականը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր ձևաչափերով փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։