Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Երևանում կայացած Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստի շրջանակներում Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

Մանթաշյանը բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ներկայացրել է նախարարության գործունեությունը, ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերն ու գրանցած հաջողություններն, անդրադարձել է նախարարության առջև դրված այլ խնդիրների և նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանձնաժողովի համանախագահն իր հերթին կիսվել է Հայաստանում ոլորտի զարգացման դինամիկայի իր տպավորություններով՝ ներկայացրել է իր երկրի՝ ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու անելիքներն, ինչպես նաև ձեռքբերումները՝ շեշտելով, որ լիահույս է՝ Հայաստանի հետ համատեղ անելիքներ շատ կան:

Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխշահավետ համագործակցության խորացման հետագա անելիքների և քայլերի ուղղությամբ:

Նմանատիպ գրառումներ