Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ ԱԳԵԾ բարձրաստիճան պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի  գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության և թվային կապակցվածության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավոր ուղիներին։ Կողմերն ընդգծել են այս ուղղությունների կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության, տնտեսական համագործակցության և տեխնոլոգիական առաջընթացի խթան:

Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ առանձնացնելով կիբեռանվտանգության և թվային ենթակառուցվածքների զարգացման շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվորեն ներգրավվել այդ նախաձեռնություններում՝ նպաստելով համատեղ բարեփոխումների և նորարարությունների իրականացմանը։

Պատվիրակությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը՝ նպաստելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կայուն թվային տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու EU4Innovation, EU4Digital և այլ ընթացիկ համագործակցության շրջանակում գործընկերային հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ նոր համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

Նմանատիպ գրառումներ