ԲՏԱՆ աշխատակիցները ծանոթացել են Ինժեներական քաղաքի տեխնոլոգիական ներուժին
- Հրապարակվել է՝ 24/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Դեկտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներն այցելել են Ինժեներական քաղաք՝ տեղում ծանոթանալու գործող ինժեներական, գիտատեխնիկական և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներին։
Աշխատակիցներին դիմավորել է Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, որը ներկայացրել է Ինժեներական քաղաքի գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը և առաքելությունը։
Նախարարության աշխատակիցներն այցելել են «NI Emerson» ընկերություն, որտեղ գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը և լաբորատոր հնարավորությունները։ Նրանք այցելել են նաև Ինժեներական քաղաքի արտադրամաս, որտեղ տնօրեն Արամ Ղուկասյանը ծանոթացրել է առկա արտադրական հնարավորություններին։
Աշխատակիցները շրջայց են կատարել Ինժեներական քաղաքի մի շարք առանցքային կառույցներում՝ այցելելով Գիտության և տեխնիկայի, Տիեզերքի թանգարաններ։ Այցի ընթացքում ներկայացվել է նաև Գերհամակարգչային կենտրոնի գործունեությունը, իրականացվել է շրջայց Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում։
ԲՏԱ նախարարության աշխատակիցների այցն Ինժեներական քաղաք ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ «Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը․ Հայաստանի դերը կիսահաղորդչային արտադրության արժեշղթայում» թեմայով դասախոսությամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կիսահաղորդչային ոլորտի զարգացման ողջ պատմությունը, Հայաստանում գործող վերազգային կազմակերպությունների գործունեությունը և իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է ամրապնդել իր դիրքերը կիսահաղորդչային արտադրության հիմնական փուլերում։
Այցը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից: