Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ԱԲ համագործակցության զարգացման հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 25/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման և խորացման ուղիները։
Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում ՀՀ ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված դրույթներին, մասնավորապես՝ Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ տեխնոլոգիաների հիման վրա բիզնես լուծումների խթանման, ինչպես նաև ֆրանսիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ գործող համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին։
Քննարկվել են ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ուղիները։