ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի Հանրապետության ՊՆ պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 07/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Մարտին Ռիեգլի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, գիտահետազոտական և կրթական ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային փորձի փոխանակման, համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և ռազմարդյունաբերական ոլորտում hամագործակցության հնարավորություններին։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

