Oracle ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավորություններ
- Հրապարակվել է՝ 03/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Բարսելոնայում՝ մարտի 2-ին մեկնարկած Համաշխարհային բջջային կոնգրեսի (MWC) շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ամերիկյան Oracle Corporation ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահ Մեթ Բիլի հետ։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշել է, որ Հայաստանը նպատակ ունի ձևավորել մրցունակ և միջազգային շուկաներում ինտեգրված տեխնոլոգիական էկոհամակարգ։ Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Մեթ Բիլն իր հերթին ներկայացրել է Oracle Corporation-ի թվային կառավարման ծրագրերը՝ նշելով, որ ընկերությունը տարբեր երկրներում ակտիվորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ պետական համակարգերի թվայնացման, տվյալների արդյունավետ կառավարման և հանրային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ներկայում Oracle-ն ունի խոշոր զբաղվածության և զարգացման կենտրոններ Հնդկաստանում, սակայն իր ներկայությունն ընդլայնելու նպատակով ուսումնասիրում է նոր տարածաշրջաններ։ Այդ գործընթացի շրջանակում, ըստ Մեթ Բիլի, հնարավոր է քննարկվի նաև Հայաստանը՝ որպես հեռանկարային ուղղություն՝ հաշվի առնելով երկրի տեխնոլոգիական ներուժը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուսումնասիրելով գործակցության կոնկրետ ձևաչափերն ու հնարավոր ուղղությունները։