Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալագրեր է հանձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետներին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շնորհված շնորհակալագրերի հանձնման արարողությունը: 

Շնորհակալագրերը «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Աբրահամյանին և «Հայկ Մեկ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Մարտիրոսյանին հանձնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը` բարձր տեխնոլոգինարի և ռազմարդյունաբերության ոլորտներում իրենց երկարամյա գործունեության և նշանակալի ավանդի համար:

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով ոլորտի վաստակաշատ մասնագետներին, ընդգծել է նրանց ունեցած ներդրումն ու նվիրվածությունը Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական համակարգերի զարգացման գործում։

Նմանատիպ գրառումներ