Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է AmCham-ի նիստին. քննարկվել է ԱԺ ներկայացված «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատի (AmCham)  Թվային փոխակերպման կոմիտեի ընդլայնված նիստին:

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը, AmCham-ի անդամներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ քննարկմանը: 

Իր խոսքում նախարարը կարևորել է թե´ պետական, թե´ մասնավոր ոլորտներում կիբեռանվտանգ միջավայր ունենալու անհրաժեշտությունը և ջանքերի մեկտեղումը` այդ նպատակին հասնելու համար:

Այնուհետև քննարկվել են օրենքի նախագծի վերաբերյալ AmCham-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու առաջարկները։

Նմանատիպ գրառումներ