Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Նոյեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել պատվիրակության այցը՝ նշելով, որ այն կարևոր քայլ է երկկողմ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնելու և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ուղղություններ ձևավորելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտային փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հեռանկարներին։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նման ձևաչափով շփումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Նմանատիպ գրառումներ