Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռուբեն Սիմոնյանը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։

Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել  աշակերտների հետ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը,  կրթական ծրագրերին, պայմաններին ու հնարավորություններին:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված առաջնահերթություներին, հեռանկարներին, առկա մարտահրավերներին, մի շարք այլ հարցերի։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության տեսլականը՝ այդ համատեքստում անդրադառնալով  նախարարության ստեղծման պատմությանը, գործունեության ուղղություններին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին։

Նախարարի տեղակալն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված յոթնամյա ծրագրի կարևորությունը, որով պետական աջակցություններ և հարկային արտոնություններ են տրամադրվում ոլորտային ընկերություններին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող նորարար թիմերին ու անհատներին։  Ռուբեն Սիմոնյանը կարևորել  է նաև միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը՝ ուղղված մեր երկրում ստարտափների զարգացմանը, մանրամասնել է «Ինժեներական քաղաք» ծրագրի առանձնահատկություններն ու նպատակները, ընդգծել տվյալների կենտրոնի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի համար։

«Սենսյան» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյանն իր հերթին խոսել է  Հայաստանի՝ տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն  դառնալու ճանապարհին իրականացվող քայլերի, դրանց ուղղված նպատակային գործունեության մասին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ իր ելույթում ներկայացրել է ԱՏՁՄ գործունեությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, կրթական նախաձեռնություններին։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, բանախոսները պատասխանել են նաև պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի։

Նմանատիպ գրառումներ