Ինկուբացիոն ծրագրի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է Ինկուբացիոն ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսված «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի 2025թ. առաջին փուլը հաղթահարած սկսնակ ընկերությունների համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մինչև 50 ընկերություններին (այսուհետ՝ Ընկերություններ) աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում: Ծրագրի շրջանակներում Ընկերություններին կտրամադրվի ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի բյուջեի առավելագույն չափը կազմում է 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Սույն գնման մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 8-րդ օրվա ժամը 10:00-ն (19.06.2025թ․)՝ հետևյալ հղումով.
https://www.armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=11291279
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 8-րդ օրվա ժամը 10:00-ին (19.06.2025թ․)։
Գնման մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԳՀԽԾՁԲ-2025/01:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին
Հեռախոս 010590075, 010590085
Էլ. փոստ gor.yesayan@hti.am