ՀՀ ԲՏԱՆ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում հայտարարում է կիբեռանվտանգության ուղղությամբ հաքաթոնի իրականացման նպատակով մրցույթ:
«Գործնական հմտությունների կատարելագործում» միջոցառման շրջանակում 2025 թվականի հուլիսի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունենալու կիբեռանվտանգության ուղղությամբ հաքաթոն», որի շրջանակում կներգրավվի մինչև 80 մասնակից:
Միջոցառման շրջանակում թիմերն իրենց տեխնոլոգիական լուծումները կառաջարկեն ներկայացված խնդիրների լուծման նպատակով: Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով:
Միջոցառման բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ:
Մրցույթը հրապարակվել է 2025 թվականի հունիսի 6-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 23-ը:
Միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=11280889: